Պատասխանատու վերաբերմունք խաղին

1.  Խաղադրույքների պատմություն

Դուք կարող եք դիտել նախորդ խաղադրույքների, կանխիկացումների և ավանդների ամբողջական պատմությունը, ինչպես նաև ընթացիկ մնացորդը Անձնական հաշվի «Խաղադրույքների պատմություն» բաժնում, mostbet-ում: Բաժինն ունի մի քանի զտիչներ, որոնք կօգնեն ձեզ գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն: Այստեղ դուք կարող եք տեսնել, թե կոնկրետ ինչ, երբ և որքան եք խաղադրույք կատարել, հաղթել կամ պարտվել:

2. Ինքնահսկողություն

Մենք հասկանում ենք, որ մոլախաղերից կախվածությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն իրենց խաղացողների, այլև նրանց ընտանիքների վրա

Նման իրավիճակների հետ վարվելը բավականին դժվար է։ Ամենակարևորը խաղացողներին աջակցություն և օգնություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ տրամադրելն է, երբ կախվածություն ունեցողները պատրաստ են ստանալ այն: Խնդրում ենք այցելել «Օգնության խնդրանք» բաժինը, որտեղ Դուք կարող եք գտնել  այն առաջատար կազմակերպությունների ցանկը, որոնք ուղղակիորեն օգնում են խաղային կախվածություն ունեցող մարդկանց:

Այն մարդկանց, ում մտերիմները տառապում են խաղերից կախվածությունից և ցանկանում են օգնել նրանց, խորհուրդ ենք տալիս այցելել Gam-Anon կազմակերպության կայքը, որը մասնագիտացած է նման իրավիճակներում օգնության և աջակցության հարցում՝ www.gamanon.org.uk

Ստորև ներկայացնում ենք հարցեր ինքնավերահսկողության համար։ Դուք կարող եք դրանք օգտագործել՝ գնահատելու համար, թե որքան ժամանակ և գումար եք ծախսում խաղային գործունեության վրա:

– Ձեզ քննադատե՞լ են խաղերին մասնակցության համար:

– Երբևէ ստիպված եղե՞լ եք ստել կամ թաքցնել տեղեկատվությունը խաղերի վրա ծախսված գումարի կամ ժամանակի մասին:

– Ունե՞ք ցանկություն փոխհատուցել վեճերը, վրդովմունքները կամ հիասթափությունները խաղով:

– Մենակ մնալիս, խաղու՞մ եք երկար ժամանակ։

– Դուք բաց եք թողնու՞մ աշխատանքը խաղերին մասնակցելու պատճառով:

– Կյանքի առօրյայից փախչելու համար եք խաղում, թե վատ տրամադրությունից խուսափելու համար։

– Դուք դժվարությամբ եք ծախսու՞մ «խաղային գումարները» այլ ծախսերի վրա։

– Դուք կորցրել եք հետաքրքրությունը ընտանիքի, ընկերների կամ հոբբիների նկատմամբ խաղերի պատճառով:

– Պարտությունից հետո ցանկություն զգո՞ւմ եք որքան հնարավոր է շուտ նորից հաղթանակ տանելու:

– Երբ Դուք խաղում եք, և Ձեր փողը սպառվում է, նյարդայնացած, հիասթափվա՞ծ եք զգում և ցանկանում եք շարունակել խաղալ:

– Դուք խաղո՞ւմ եք մինչև վերջին կոպեկը:

– Երբևէ ստիպված եղե՞լ եք խաբել, գողանալ կամ գումար վերցնել՝ խաղադրույք կատարելու կամ խաղերի պարտքը մարելու համար:

– Դուք գտնվու՞մ եք ճնշված կամ անհանգիստ իրավիճակում խաղերի պատճառով։

Եթե ​​վերը նշված հարցերից առնվազն երկուսին «այո» եք պատասխանել, ապա պետք է դիմեք ստորև նշված կազմակերպություններից մեկին՝ «Օգնության հայցում» բաժնում՝ քննարկելու ձեր իրավիճակը: Բոլոր թվարկված կազմակերպությունները երաշխավորում են լիակատար գաղտնիություն:

Խնդրում ենք օգտագործել հետևյալ հինգ խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ ավելի պատասխանատու խաղալ.

– Խաղացեք միայն այն դեպքում, եթե դա Ձեզ հաճույք է պատճառում:

– Գումար կորցնելը դիտեք որպես ժամանցի համար վճար և փորձեք կորուստն ընկալել որպես խաղի անբաժանելի մաս:

– Խաղացեք ոչ միայն հաղթելու համար:

– Սահմանեք ինքներդ ձեզ խաղալու համար հատկացված ծախսերի և/կամ ժամանակի սահմանափակում և խստորեն հետևեք այդ սահմաններին:

– Խաղադրույքների համար պարտքով գումար մի վերցրեք:

3. Օգնության խնդրանք

Եթե ​​խաղերի հետ կապված օգնության կամ աջակցության կարիք ունեք, կարող եք խորհուրդ կամ օգնություն ստանալ ստորև թվարկված կազմակերպություններից մեկից:

Gamcare

GamCare հանդիսանում է առաջատար պետական ​​մարմին, որտեղ մոլախաղերից կախվածություն ունեցող մարդիկ կարող են աջակցություն, օգնություն և խորհրդատվություն ստանալ: Զանգահարեք +44 808 8020 133 կամ այցելեք վեբ-կայք։

www.gamcare.org.uk

Gambling therapy

Gambling Therapy առաջարկում է օգնության գիծ և ֆորում կախվածություն ունեցողների համար, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից կարող են քննարկել իրենց առջև ծառացած խնդիրները:

www.gamblingtherapy.org

Gamblers anonymous

Gamblers Anonymous՝ կանանց և տղամարդկանց բազմազգ համագործակցություն է, ովքեր միավորվել են սեփական կախվածության դեմ պայքարում և օգնում  կախվածություն ունեցող այլ մարդկանց:

www.gamblersanonymous.org.uk

Be Gamble Aware

BeGambleAware® կառավարվում և ֆինանսավորվում է Responsible Gambling Trust անկախ բարեգործական կազմակերպության կողմից՝ , որը գործում է GambleAware անունով:

www.begambleaware.org

GamBlock

GamBlock կազմակերպությունը ծառայություններ է մատուցում մոլախաղից կախվածություն ունեցող մարդկանց՝ արգելափակելով մուտքը խաղային կայքեր:

www.gamblock.com

DMCA.com Protection Status